Փաշինյանն ու Պուտինը քննարկելու են էներգետիկ, անվտանգային, առողջապահական հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է: Փաշինյանը Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

Ըստ Գևորգյանի՝ հանդիպմանը քննարկվելու են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվելու առևտրատնտեսական կապերին, էներգետիկայի, անվտանգության, առողջապահության ոլորտներում համագործակցությանը, ինչպես նաև ռազմավարական ներդրումներին։

«Վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպման օրակարգը ներառում է նաև հարցեր, որոնք վերաբերում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարմանը, դրանց ընթացքին, հումանիտար բնույթի խնդիրներին»,- գրել է Մանե Գևորգյանը։

Մեկնաբանել