Ամենահրատապ, ամենասուր խնդիրը ԼՂ-ում և նրա շուրջ իրադրության կարգավորումն է․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը մնում է «ամենահրատապ և սուր» խնդիրը:

«Անշուշտ, մենք խոսելու շատ բան ունենք երկկողմ հարաբերությունների կառուցման առումով։ Բնականաբար, ամենահրատապ, ամենասուր խնդիրներ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ իրադրության կարգավորումն է»,- ասել Է Պուտինը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը տարածաշրջանում կայունության և անվտանգության կարևոր գործոն է։

«Իհարկե, նախ և առաջ ցանկանում եմ նշել, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը դառնում է տարածաշրջանում կայունության և անվտանգության կարևորագույն գործոն։ Այս առումով հույս ունեմ այսօր ձեզ հետ քննարկել ձեր տեսակետները մեր տարածաշրջանում՝ Լեռնային Ղարաբաղում, նրա շուրջ, Հայաստանում և ընդհանրապես մեր տարածաշրջանում անվտանգության համակարգի ճարտարապետության վերաբերյալ»,- նշել է Փաշինյանը։

Մեկնաբանել