Հայկ Ղալումյանը կդառնա Տավուշի մարզպետ

Տավուշի մարզպետ կնշանակվի Հայկ Ղալումյանը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտերիմն ու Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի եղբայրն է։ 

Որոշումը կընդունվի կառավարության ապրիլի 8-ի նիստում։

Հայկ Ղալումյանը 2019-ից Իջևանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է։ 

Տավուշի մարզպետի պաշտոնը թափուր է մնացել անցյալ շաբաթվանից, երբ նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը նշանակվեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ 

Մեկնաբանել