Կառավարությունը ներքին գործերի նախարարություն է ստեղծում

Կառավարությունը ստեղծում է ներքին գործերի նախարարություն, որի մեջ կներառվեն ոստիկանությունն ու միգրացիոն ծառայությունը։ Նախարարության ենթակայության տակ կլինի նաև ոստիկանության ակադեմիան։ Համապատասխան օրենսդրական նախագծերի փաթեթը ներառված է կառավարության՝ ապրիլի 15-ի նիստի օրակագրում։

Նախարար նշանակվելու է վարչապետի միջնորդությամբ նախագահի կողմից, նույնը վերաբերում է ոստիկանության զորքերի հրամանատարի նշանակման դեպքին։ 

«Ընդհանուր տրամաբանությամբ, ոստիկանության պետը շարունակելու է իրականացնել ոստիկանության ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ ներքին գործերի նախարարը պատասխանատու է լինելու ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման հարցերում, կադրային նշանակումներ է կատարելու ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում»,- ասված է կառավարության հիմնավորումներում։ 

Ներքին գործերի նախարարության ձևավորման համար կպահանջվի 25 միլիոն դրամ, սակայն արդարադատության նախարարությունը նշել է, որ հնարավոր է՝ լրացուցիչ միջոցների ներդրման կարիք առաջանա։

Մեկնաբանել