Հաստատվել է կորոնավիրուսի 1 231 նոր դեպք, առողջացել է 816 մարդ

Հայաստանում ապրիլի 7-ին կատարվել է 4 943 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 231 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 24,9 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 816 մարդ։ Գրանցվել է մահվան 28 դեպք։

Ապրիլի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 200 129 դեպք, որոնցից 179 043-ն` առողջացած, 3 675-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 471 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 889 872 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 69-րդ տեղը՝ 200 129 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 285 645 դեպքով, Ադրբեջանը 54-րդ տեղում է՝ 276 464 դեպքով, Թուրքիան 8-րդ տեղում է՝ 3 633 925 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 984 348 դեպքով:

Մեկնաբանել