«Սպուտնիկ-V»-ի առաջին խմբաքանակն արդեն Երևանում է

Հայաստան է առաքվել COVID-19-ի դեմ ռուսական «Սպուտնիկ-V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափ։

«Մենք «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել ենք հայկական կողմի ձեռք բերած «Սպուտնիկ-V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Այն 15 հազար դեղաչափ է: Որքան ես հասկանում եմ, դա կուղղվի ռիսկի խմբում գտնվող մարդկանց պատվաստմանը»,- ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինը:

Ապրիլի 7-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 8-ին Հայաստանը կստանա ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը։

Մեկնաբանել