Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայց է ներկայացրել ընդդեմ Հայատանի Հանրապետության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

Հայցի հիմքում ընկած են Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 1-ին Երևանի Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում հնչեցրած արտահայտությունները։

Պաշտպանները պահանջում են որպես զրպարտություն համարել Փաշինյանի արտահայտությունները, հերքել դրանք և ճանաչել նախագահի անմեղության կանխավարկածը։

Խախտումների համար պահանջվող փոխհատուցման ընդհանուր չափը կազմում է 4 մլն դրամ։