Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են իրավիճակի կայունացումը Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է Կրեմլի կայքը։
«Հանգամանալից քննարկվել են խաղաղության ապահովման, անվտանգության, տրանսպորտային ուղիների վերականգնման հարցերը։ Հաշվի են առնվել Մոսկվայում ապրիլի 7-ին հայ-ռուսական բանակցությունների արդյունքները»,- ասված է հաղորդագրությունում։
Ըստ լրատվամիջոցների՝ այսօր ակնկալվում է հայ ռազմագերիների նոր խմբի հայրենադարձումը։