Ապրիլի 8-ին Ջեբրայիլում և Թալիշում հայտնաբերվել է ևս 9 աճյուն

Ապրիլի 8-ին Արցախում իրականացված որոնումների արդյունքում Ջրականի (Ջաբրայիլ) շրջանից հայտնաբերվել է 7 աճյուն: Եվս 2 աճյուն հայկական կողմին՝ ենթադրաբար Թալիշի ուղղությունից, փոխանցել են ադրբեջանցիները: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1539 է»,- տեղեկացնում են ծառայությունից։

Մեկնաբանել