Կյանքից հեռացել է բարերար Հրայր Հովնանյանը

91 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկահայ ձեռնարկատեր, բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրայր Հովնանյանը:

Հրայր Հովնայնանը գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն և Ժիրայր Հովնանյանների եղբայրն է։

Ծնվել է 1930թ․ Իրաքում։ 1951 թվականին գաղթել է ԱՄՆ։ 1958 թվականից զբաղվել է շինարարական գործունեությամբ։ «Հովնանյան Ինդըսթրիզ» ընկերության նախագահն էր, Ամերիկայի հայկական համագումարի հիմնադիրներից, 1972 թվականից՝ հոգաբարձուների խորհրդի համանախագահ, 1976 թվականից՝ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ (1992 թվականից)։ 1996 թվականին Վաշինգտոնում հիմնել է «ANI» («Armenian National Institute») հաստատությունը, որը զբաղվում է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրներով։

Մեկնաբանել