Ադրբեջանաթուրքական պատվիրակություն Հայաստան չի եկել․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է թուրք-ադրբեջանական պատվիրակության Հայաստան ժամանելու մասին լուրերը։

«Մամուլում հրապարակված տեղեկատվությունը, թե ապրիլի 8-ին Երևան է ժամանել ադրբեջանաթուրքական պատվիրակություն, իրականությանը չի համապատասխանում»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում։

Hraparak.am-ը գրել էր, որ ապրիլի 9-ին Ադրբեջանից Հայաստան վերադարձած ինքնաթիռը դատարկ չի եկել․ «Մուրադովի հետ Հայաստան է եկել թուրք-ադրբեջանական մի պատվիրակություն, որի առաքելությունը Մեղրիի տարածքում կառուցվող ճանապարհի տեղորոշումն է, այսպես ասած տեղանքի ուսումնասիրությունը»,- գրել է լրատվամիջոցը:

Մեկնաբանել