Ռազմագերիներ, ընտրություններ, պատվաստանյութեր և այլ հարցեր․ զրույց Արսեն Թորոսյանի հետ

Ռազմագերիների շուրջ հանրային բանավեճը չի նպաստում հարցի լուծմանը․ ապրիլի 8-ին՝ մինչև գերիների վերադարձման հետ կապված միջադեպը, ՍիվիլՆեթի տաղավարում հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։ Նրա համոզմամբ՝ այս հարցում պետք է պահել խորհրդապահությունը՝ չվնասելու նպատակով։ 

Անդրադառնալով արտահերթ ընտրությունների չանցկացման հավանականությանը՝ Թորոսյանն ասում է․ «Եթե ինչ-որ ֆանտաստիկ փոփոխություններ տեղի չունենան Երկիր մոլորակի վրա, ընտրությունների չանցկացման հավանականություն չկա»։ Զրույցում անդրադարձ է կատարվում վարչական ռեսուրսի չարաշահման, պետական համակարգի արդյունավետության, պատվաստանյութերի և կառավարության թերհաղորդակցության թեմաներին։