Գլխավոր Լրահոս

«Որևէ մեկի մտքով չի կարող անցնել՝ օգտագործել գերիների թեման վարկանիշի համար»․ Ավինյանի գրասենյակ

«Որևէ մեկի մտքով չի կարող անցնել՝ օգտագործել գերիների թեման վարկանիշի համար»․ Ավինյանի գրասենյակ

«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը գերիների վերաբերյալ որևէ պաշտոնական հայտարարություն չի արել, և որևէ լրատվամիջոց առանձին կարգով այդ մասին կանխավ չի տեղեկացվել»․ ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Ավինյանի գրասենյակից։

«Freenews.am կայքին փոխվարչապետի մամուլի քարտուղարի կողմից որևէ հաստատում չի տրվել։

Գերիների վերադարձն այն աստիճան կարևոր և զգայուն թեմա է, որ որևէ մեկի մտքով անգամ չի կարող անցնել՝ օգտագործել այն վարկանիշի համար։ Իշխանությունն ամենաշահագրգռվածն է խնդրի հրատապ և արդյունավետ կարգավորման համար, և այդ ուղղությամբ աշխատանքներն ընթանում են ամենօրյա ռեժիմով։ Պաշտոնական որևէ հաստատված տեղեկություն ունենալու պարագայում փոխվարչապետի գրասենյակն այդ կապակցությամբ մշտապես հանդես է գալիս հայտարարոթյամբ։

Չնայած ԶԼՄ-ների՝ չդադարող զանգերին և տեղեկատվություն ներկայացնելու պահանջներին՝ նախկինում պաշտոնական հաստատում տեղի է ունեցել միայն ինքնաթիռի վայրէջքից և գերիների վերադարձի փաստի հաստատոմից հետո։

Այս անգամ նույն գործելաոճը պահպանվել է, սակայն որոշ ԶԼՄ-ներ հանրայնացրել են իրենց մասնավոր աղբյուրներից ստացված տեղեկությունները, ինչը տեղեկատվական շփոթի է հանգեցրել։

Համոզված ենք՝ գերիների վերադարձի հարցում հարկ է առաջնորդվել միայն պաշտոնական, վերջնական հաստատված տեղեկատվությամբ»,- պարզաբանել են փոխվարչապետի գրասենյակից։

***

Ապրիլի 8-ին տեղեկություններ տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ավելի ուշ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտարարեցին, որ գերիների հետ վերադարձը կրկին հետաձգվում է։

Ապրիլի 8-ին Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներ Արթուր Դավթյանը և Իգոր Կրասնովը Երևանում անդրադարձել էին Ադրբեջանում գործող ռազմագերիների վերադարձման հարցին։ 

Ապրիլի 7-ին Մոսկվայում բանակցություններ էին ընթացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Հանդիպման հաջորդ օրը հեռախոսազրույց էր տեղի ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև։

Հայկական կողմից հնչող հայտարարությունների համաձայն՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների թիվն անցնում է 200-ը։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 59 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, որոնց թվում՝ Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու և Դիլհամ Ասկերովը։ Մարտի կեսին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ներկայում Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ 188 հայ գերիների վերաբերյալ։

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում