Դատարկ օդանավ և տեղեկատվական շփոթ․ ռազմագերիների վերադարձի շուրջ

Ապրիլի 8-ին հայ հանրությունը և հատկապես Ադրբեջանում պահվող ռազմագերիների հարազատները ապրեցին հերթական տեղեկատվական շոկը։ Պաշտոնական աղբյուրները հաստատեցին, որ հայ ռազմագերիների հերթական օդանավն է ժամանում Երևան։ Որոշ լրատվամիջոցներ շտապեցին այն լուսաբանել։ Հենց լուսաբանման ընթացքում էլ պարզվեց, որ որևէ գերի չկա օդանավում։