Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 13-ին կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնել են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից, փոխանցում է belta.by-ը։

Ըստ հաղորդագրության՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկու հանդիպում կանցկացնեն։ Դրանցից մեկը տեղի կունենա Լուկաշենկոյի Բաքու ժամանելուն պես։

«Ոչ պաշտոնական մթնոլորտում պետությունների ղեկավարները կքննարկեն բելառուսա-ադրբեջանական հարաբերությունների հիմնական ուղղությունները և երկկողմ համագործակցության ռազմավարական հարցերը»,- հաղորդում է կայքը։

Բանակցությունների պաշտոնական մասը նախատեսված է չորեքշաբթի՝ ապրիլի 14-ին։ Բելառուսի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա նեղ և ընդլայնված կազմով ՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ: Հիմնական ուշադրությունը կհատկացվի առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնմանը։

Մեկնաբանել