Հաստատվել է կորոնավիրուսի 726 նոր դեպք, առողջացել է 824 մարդ

Հայաստանում ապրիլի 11-ին կատարվել է 3 427 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 726 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 21,1 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 824 մարդ։ Գրանցվել է մահվան 22 դեպք։

Ապրիլի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 204 053 դեպք, որոնցից 183 660-ն` առողջացած, 3 775-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15 663 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 909 604 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 69-րդ տեղը՝ 204 053 դեպքով։ Վրաստանը գտնվում է 51-րդ տեղում՝ 290 129 դեպքով, Ադրբեջանը 52-րդ տեղում է՝ 287 144 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 3 903 573 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 2 093 452 դեպքով: