«Իմ քայլը» տապալեց ՀԾԿՀ անդամի իր թեկնածուի ընտրությունը

Խորհրդարանական մեծամասնություն «Իմ քայլը» խմբակցությունը տապալեց իր կողմից առաջադրված՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամի թեկնածուի ընտրությունը։ «Իմ քայլը» ՀԾԿՀ թափուր անդամի համար առաջադրել էր Լևոն Բունիաթյանի թեկնածությունը։

Բունիաթյանի հետ հարցուպատասխանից ակնհայտ դարձավ, որ իշխող խմբակցությունը հակված չէ կողմ քվեարկելու վերջինիս թեկնածությանը։ Փակ, գաղտնի քվեարկությամբ 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էր 52 պատգամավոր։ Բունիաթյանի թեկնածությանը կողմ էր արտահայտվել 13-ը, դեմ՝ 36-ը։ 3 քվեաթերթիկ եղել է անվավեր։

Մեկնաբանել