Հաստատվել է կորոնավիրուսի 1 075 նոր դեպք, մահացել է 19 մարդ

Ապրիլի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 075 նոր դեպք: Ունենք 583 առողջացած և 19 մահվան դեպք: Երեկ կատարվել է 5 869 թեստավորում։ Դրական է թեստերի 18,3 տոկոսը։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 957 է:

Ընդհանուր գրանցվել է 205 128 դեպք, որոնցից 184 243-ը` առողջացած, 3 794-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 134 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 915 473 թեստավորում: որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության