Ադրբեջանը ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ հետո չի ընդունել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը․ Փաշինյան

Ադրբեջանը ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմից հետո չի ընդունել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը․ ապրիլի 14-ին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սա է եղել ինչպես 2016-ի Քառօրյա, այնպես էլ 2020-ի 44-օրյա պետարզմի հիմնական պատճառը։ Ըստ նրա՝ բանակցային գործընթացը հասել էր մի կետի, որ հայկական կողմը համաձայն է եղել վերադարձնել յոթ շրջանները, սակայն Ադրբեջանն առարկել է՝ ասելով, որ պետք է ավելին ստանա։ Նա նաև անդրադարձավ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին՝ պատերազմի վերաբերյալ։

Մեկնաբանել