54 համարի երթուղայինում սպանություն է տեղի ունեցել՝ դիմակ չկրելու պատճառով

Ապրիլի 14-ին Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում 54 համարի երթուղին սպասարկող «Գազելում» սպանություն է տեղի ունեցել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (սպանությունը): Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Հայաստանի գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Նախնական վարկածով դիմակ չկրելու պատճառով քաղաքացիների միջև ծագել է վիճաբանություն, որը դարձել է սպանության առիթ»,- հայտնեց Խաչատրյանը:

Նրա տեղեկացմամբ՝ սպանվածը մոտ 50 տարեկան տղամարդ է:

Արևիկ Խաչատրյանը նշեց նաև, որ սպանության մեջ կասկածվողը դիմել է փախուստի, միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Մեկնաբանել