Հայաստանի կառավարությունը պահուստային ֆոնդից ավելի քան 7,5 միլիարդ դրամ կհատկացնի Արցախի կառավարությանը՝ Արցախում գրանցված ու բնակվող քաղաքացիներին, նաև կենսաթոշակառուներին աջակցություն տրամադրելու համար։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության` ապրիլի 15-ի նիստի օրակարգում։
Ծրագրից կկարողանան օգտվել Արցախում գրանցված ու բնակվող, նաև հաշմանդամություն ունեցող ու կենսաթոշակառու 101 442 քաղաքացիներ։ Յուրաքանչյուր քաղաքացու կհատկացվի 68 000 դրամ։