Հաստատվել է կորոնավիրուսի 1 014 նոր դեպք, մահացել է 23 մարդ

Հայաստանում ապրիլի 14-ին կատարվել է 4 950 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 014 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 20,4 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 882 մարդ։ Գրանցվել է մահվան 23 դեպք։

Ապրիլի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 206 142 դեպք, որոնցից 185 125-ն` առողջացած, 3 817-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 236 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 920 423 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 69-րդ տեղը՝ 206 142 դեպքով։ Վրաստանը գտնվում է 51-րդ տեղում՝ 292 244 դեպքով, Ադրբեջանը 52-րդ տեղում է՝ 291 894 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 4 025 557 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 2 143 794 դեպքով: