Արցախի նախագահը առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու

Արցախի նախագահը առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու՝ սահմանադրական կարգը տապալելու հատկանիշներով հարուցված քրեական գործով։ Այս մասին տեղեկացնում են Արցախի դատախազությունից։

«Տեղեկացնում ենք, որ Արցախի քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (Սահմանադրական կարգը տապալելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու նաև Արցախի նախագահը։ Հարցաքննության օրվա մասին կհայտնվի լրացուցիչ»,- ասվում է հաղորդագրությունում։

Արցախի դատախազությունը 2021-ի մարտի 2-ին հայտարարել էր, որ Արցախում Սահմանադրական կարգը տապալելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։

«Քրեական գործը հարուցվել է Արցախում գործող հասարակական կազմակերպությունների կողմից 2020 թվականի դեկտեմբերի 12-ին Արցախի գլխավոր դատախազություն ներկայացված հանցագործության մասին համատեղ հաղորդման քննարկման արդյունքում»,- հայտել էին դատախազությունից:

Մեկնաբանել