Հաստատվել է կորոնավիրուսի 961 նոր դեպք, մահացել է 18 մարդ

կորոնավիրուս հայաստանում

Հայաստանում ապրիլի 15-ին կատարվել է 5 870 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 961 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 16,3 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 1 075 մարդ։ Գրանցվել է մահվան 18 դեպք։

Ապրիլի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 207 103 դեպք, որոնցից 186 200-ն` առողջացած, 3 835-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 099 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 926 293 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 70-րդ տեղը՝ 207 103 դեպքով։ Վրաստանը գտնվում է 52-րդ տեղում՝ 292 244 դեպքով, Ադրբեջանը 51-րդ տեղում է՝ 294 211 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 4 086 957 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 2 168 872 դեպքով: