Զենք կրելու հնարավորությունը սահմանամերձ գյուղերում կպարզեցվի

Ազգային ժողովում առաջարկում են ակոսափող որսորդական հրազեն կրելու թույլտվությունը պարզեցնել սահմանամերձ գյուղերի համար։ Ըստ այդ նախագծի՝ սահմանամերձ բնակավայրերում հաշվառված և մշտապես բնակվող քաղաքացիներին կարող է տրվել ակոսափող որսորդական հրազեն ձեռք բերելու իրավունք։