Սյունիքի Ագարակ քաղաքի այգիները՝ առանց ջրի․ ագարակցիներն ահազանգում են

Հայաստանի հարավում ջրային սեզոնը սկսվում է ապրիլի 1-ից, սակայն առ այսօր ջուրը չի հասել Սյունիքի Ագարակ քաղաքի այգիներ․ նման ահազանգով ՍիվիլՆեթին են դիմել ագարակցիները։ Այս օրերին ջերմաստիճանը Հայաստանի հարավում 25 աստիճանից բարձր է։

«Ջրագիծն է վթարվել է, մենք դիմեցինք ու ապարդյուն, որոշեցինք գնալ ու մեր աչքով տեսնել, արձանագրեցինք, որ վթարը 15սմ ճողվածք է»,- հայտնեց բնակիչներից Գևորգ Աթանեսյանը։

Քաղաքի բնակիչները պատրաստակամություն են հայտնել սեփական ուժերով վերանորոգել ջրագիծը, սակայն ապարդյուն։ Նրանց խոսքով՝ խնդրի պատճառով տուժում է ավելի քան 800 անձ. «Մեզ պատասխանում են, որ հարկավոր են նախագծային հաշվարկներ և այլ բաներ, այդտեղ մեկ ժամվա գործ է ընդամենը, ինչո՞ւ են բարդացնում։ Մարդիկ տարաներով են ջուր բերում»,- ասաց Աթանեսյանը։

ՍիվիլՆեթը դիմեց Ջրային կոմիտե, որտեղից հայտնեցին, որ գրավոր հարցումից հետո կարող են զբաղվել խնդրով։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել