Կանադայի Ալբերտա նահանգի խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Կանադայի Ալբերտա նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ընդունել է բանաձև՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը ի թիվս այլ ցեղասպանությունների, և ապրիլը ամրագրել որպես ցեղասպանությունների հիշատակման, դատապարտման և կանխարգելման ամիս։

Բանաձևը կառավարությանը կոչ է անում մշակել ռազմավարություն կանխելու ցեղասպանությունները և վերացնելու դրանց պատճառները, ընդունելու Ալբերտայի ազգային և կրոնական համայնքների ներկայացուցիչների վրա ցեղասպանությունների ազդեցությունը, հիշատակելու զոհերին և բարձրացնելու աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների վերաբերյալ տեղեկացվածությունը։

Մեկնաբանել