Հաստատվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք, մահացել է 17 մարդ

Հայաստանում ապրիլի 18-ին կատարվել է 2 176 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 13,6 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 1 551 մարդ։ Գրանցվել է մահվան 17 դեպք։

Ապրիլի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 208 818 դեպք, որոնցից 189 017-ն` առողջացած, 3 895-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14 924 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 937 603 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 70-րդ տեղը՝ 208 818 դեպքով։ Վրաստանը գտնվում է 52-րդ տեղում՝ 295 358 դեպքով, Ադրբեջանը 51-րդ տեղում է՝ 300 666 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 4 268 447 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 2 237 089 դեպքով: