ՄԱԿ-ը չի արձագանքել Ղարաբաղի ականազերծմանը մասնակցելու Ռուսաստանի առաջարկին. Շոյգու

ՄԱԿ-ը չի արձագանքել Լեռնային Ղարաբաղի ականազերծմանը մասնակցելու Ռուսաստանի առաջարկին: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն «Զվեզդա» հեռուստաալիքի ֆիլմում, որը եթեր է հեռարձակվել ուրբաթ օրը։

Շոյգուի խոսքով՝ հենց նոյեմբերին, երբ Ղարաբաղում հաստատվեց հրադադար, ռուսական կողմը հանդես եկավ Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի ականազերծման կենտրոն հիմնելու առաջարկով:

«Այնտեղ ամենուր ականապատ է: Մարդիկ չեն կարողանում վերադառնալ իրենց տները», – ասել է Շոյգուն՝ նշելով, որ ՌԴ-ի՝ ՄԱԿ-ի ականզերծման կենտրոն հիմնելու առաջարկին որևէ մեկը դեռ չի արձագանքել: «Որևէ մեկը եկա՞վ, – հարց է ուղղել Շյոգուն ու ինքն էլ պատասխանել: – Դեռևս ոչ ոք»:

Նա ընդգծել է, որ առայժմ տեղում աշխատում են միայն ռուս սակրավորները։ «Այնտեղ աշխատում է և՛ արտակարգ իրավիճակների նախարարությունը, և՛ պաշտպանության նախարարությունը, աշխատում են տեղի սակրավորները։ Ուրիշ ոչ ոք դեռ չի եկել», – ասել է նախարարը։

Մեկնաբանել