16 հունվար, 2020 18:49 Տավուշում հակառակորդի կրակից զինծառայող է վիրավորվել, վիճակը ծանր է «Հունվարի 15-ին, ժամը 16։30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը (Տավուշի ԶԿ)»,- նշվում է ՊՆ-ի հաղորդագրությունում:

16 հունվար, 2020 18:03 «Գազպրոմ Արմենիան», հնարավոր է, գազի թանկացման հայտ ներկայացնի․ ՀԾԿՀ նախագահ  «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, հնարավոր է, հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար: Այս մասին Lragir.am-ին ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Նա նշել է, որ գազի գնի չբարձրացման մասին հայտարարությունը վերաբերում է միայն սահմանին վաճառվող գազին, բայց դա չի նշանակում, որ «Գազպրոմ Արմենիա»-ն չի կարող հայտ ներկայացնել հանձնաժողով:
16 հունվար, 2020 17:52 Աղքատության հաղթահարումը պետությա՞ն, թե՞ քաղաքացիների խնդիրն է Վերջին օրերին կրկին լայն քննարկման առարկա է Հայաստանում աղքատության խնդիրը։ Հունվարի 15ին Անապահովության գնահատման և սոցիալական աջակցության նոր մոտեցման հայեցակարգի քննարկման ժամանակ վարչապետը նշեց, որ կառավարությունը փորձելու է հանել աղքատությունը մարդկանց գլուխներից։ 
ՍիվիլՆեթը Երևանի փողոցներում փորձել է քաղաքացիներից ճշտել՝ ինչ է պետք անել աղքատությունը հաղթահարելու համար։
16 հունվար, 2020 17:44 Հալէպ․ Բնա՛ւ լաւ չենք Բոլորը ճիգ ու ջանք չխնայեցին գոնէ փոքրիկները ուրախացնելու. Մեր բոլոր հաստատութիւնները՝ եկեղեցի, դպրոց, միութիւններ, ամէն կերպ փորձեցին տօնական օրեր պարգեւել փոքրիկներուն եւ յաջողեցան: Մեր մանուկները ներկայ եղան բազմաթիւ խրախճանքներու: Մեեծահասակներուն ալ ուրախանալու առիթներ ընծայուեցան՝ պարահանդէսներ եւ ճաշկերոյթներ, որոնք սակայն մատչելի չէին բոլորին, ուստի եւ անոնց բացարձակ մեծամասնութիւնը, չըսելու համար կիսադատարկ, ըսեմ, կիսալեցուն սրահներու մէջ տեղի ունեցան:

16 հունվար, 2020 17:38 Միխայիլ Միշուստինը՝ Ռուսաստանի նոր վարչապետ ՌԴ Պետդուման հավանություն է տվել վարչապետի պաշտոնում առաջադրված Միխայիլ Միշուստինի թեկնածությանը․ կողմ է քվեարկել 383 պատգամավոր, ձեռնպահ է մնացել 41-ը։ Դեմ ոչ ոք չի քվեարկել։ Ինչպես նշում են ռուսաստանյան կայքերը, նախկինում նման բան չի եղել։

Միշուստինը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ ապրիլին Պետդումայում կառավարության հաշվետվությունը ներկայացնելիս մանրակրկիտ կներկայացնի կառավարության նոր ուղեգիծը։
16 հունվար, 2020 17:00 10 միլիոն ծառ այս տարի․ իրատեսակա՞ն է արդյոք նպատակը «Մինչև 2020-ի հոկտեմբերի 10-ը Հայաստանում կտնկվի 10 միլիոն ծառ, որը կխորհրդանշի 10 միլիոն հայության միասնությունը»․ այսպիսի հայտարարություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին՝ «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» ամենամյա համաժողովին։

Որքանով է իրատեսական 10 միլիոն ծառ տնկելու ծրագիրը։ ՍիվիլՆեթը խոսել է մասնագետների և պատասխանատուների հետ։
16 հունվար, 2020 16:12 Վրաստանում հարցվածների 59 տոկոսի համոզմամբ՝ երկիրը ժողովրդավարական չէ Հունվարի 16-ին Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI) հրապարակել է Վրաստանում իրականացրած սոցիալական հետազոտության արդյունքները, որոնք վերաբերում են արտաքին ու ներքին քաղաքականությանը, պետական ինստիտուտների աշխատանքին և այլն։ 16 հունվար, 2020 14:32 Ռուսաստան․ ինչ է պատրաստվում փոխել Պուտինը Հունվարի 15-ին ՌԴ նախագահ Պուտինը Դաշնային ժողովին իր ուղերձում ազդարարեց սահմանադրական փոփոխությունների մեկնարկը։ Ժամեր անց կառավարությունն ամբողջ կազմով հեռացավ։ Պուտինը վարչապետի պաշտոնում առաջադրեց Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միշուստինի թեկնածությունը։

16 հունվար, 2020 13:39 Հայկական բանակից մոր գիրկը վերադարձող որդին է «պատմական մինիմումը» Հունվարի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը անգին է, կորուստը անամոքելի: Բայց քանի որ բանակում արձանագրված ամեն մահ կրկնակի ցավ ու կսկիծ է պատճառում բոլորիս, հարկ եմ համարում կիսվել մի լուրով: 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Այսինքն, մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին: Աստված պահապան մեր զինվորներին»:

16 հունվար, 2020 12:45 Որոշումը պայմանավորված է միայն ծննդօգնության ծառայությունների որակի բարձրացմամբ. Արսեն Թորոսյան Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հունվարի 16-ի կառավարության նիստից հետո ճեպազրույցում պատասխանեց լրագրողների հարցերին, խոսեց գյուղական վայրերում ծննդատների փակման մասին։ Անդրադարձավ նաև երեխաների ապօրինի որդեգրման թեմային։
16 հունվար, 2020 12:23 Ինչ է սպասվում Ռուսաստանին միջնաժամկետ հեռանկարում 2020-ի հունվարի 15-ը Ռուսաստանի պատմության մեջ կմնա որպես ներքաղաքական կյանքի վերջին տասնամյակի առավել հիշարժան օրերից մեկը։ Դաշնային ժողովին հղած իր ամենամյա ուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկեց Սահմանադրությունում մի շարք էական փոփոխություններ կատարել։ Դրան գրեթե անմիջապես հետևած կառավարության հրաժարականը, թերևս, միտված էր փարատելու այն թերահավատների կասկածները, որոնք փորձում էին տեղի ունեցածը ներկայացնել որպես ներքաղաքական սովորական գործընթաց։ Օրվա վերջում բոլորի համար ակնհայտ էր, որ նախագահը սկսել է 2024-ից հետո գործարկվելիք համակարգի ձևավորման գործընթացը։

16 հունվար, 2020 12:01 Հայաստաում կա երկու հեռուստաընկերություն, որոնց բրենդը կոռուպցիան է. Նիկոլ Փաշինյան Կառավարության հունվարի 16-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում մեդիա գովազդի ու դրա բաշխման մեխանիզմները մոնոպոլիզացված են, դրանց տերերը ընտանեկան կապերով փոխկապակցված են նախկին իշխանությունների հետ: Վարչապետի խոսքով՝ Հայաստանում այդ ընտանիքների հետ կապված առնվազն երկու հեռուստաընկերություն կա, որոնց «բրենդը կոռուպցիան է»: Նա կարևորեց այդ դաշտում իրական սեփականատրերին բացահայտելու հարցը:
16 հունվար, 2020 11:35 Աղքատ ընտանիքներին պետք է օգնել զարգանալ, ոչ թե ուղղակի փող տալ. վարչապետ Կառավարության հունվարի 16-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց աղքատության հաղթահարմանն ուղղված կառավարության ծրագրերի մասին, որոնք, ըստ նրա, պետք է լինեն առավել հասցեական: Նա կոչ արեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին ոլորտում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ քննարկումներ անցնակցնել շահագրգիռ բոլոր կողմերի հետ: 16 January, 2020 03:49 Armenian Government Closes Rural Maternity Hospitals Around the Country The Armenian government has closed nine maternity hospitals in rural regions of the country. The directive has come from Minister of Health Arsen Torosyan who recommended the closure of all clinics that registered fewer than 150 births last year. Facilities located in particularly remote areas, such as in the town of Meghri in the southernmost region of Armenia, will be exempt from the policy.

Torosyan has pointed out the poor quality of services at many rural maternity hospitals, saying, “It is better to transport the patient 20-30 kilometers, but to provide reliable assistance, than to risk the life of the mother and child.”
15 հունվար, 2020 20:57 Պուտինը վարչապետի պաշտոնում առաջադրել է Հարկայինի ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը Կրեմլի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Պուտինն աշխատանքային հանդիպում է ունեցել Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ, որի ընթացքում նրան առաջարկել է զբաղեցնել կառավարության նախագահի պաշտոնը: Համաձայնությունից ելնելով ՝ նա Միշուստինի թեկնածությունն առաջադրել է Պետական Դումայի քննարկմանը։

15 հունվար, 2020 20:44 Մանվել Գրիգորյանն ազատ է արձակվել կալանքից Մանվել Գրիգորյանն ազատ է արձակվել կալանքից, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։