Ararat Նաիրի կոնյակը ոսկե մեդալ է նվաճել Լոնդոնի ալկոհոլային խմիչքների մրցույթում

Լոնդոնի ալկոհոլային խմիչքների (London Spirits Competition) IV մրցույթում Ararat Նաիրի կոնյակը ոսկե մեդալ է նվաճել։

Մրցույթում ալկոհոլային խմիչքները գնահատվում են՝ հաշվի առնելով երեք չափանիշ՝ որակ, գին և արտաքին ձևավորում։ Ըստ մրցույթի կանոնների՝ հանձնաժողովը յուրաքանչյուր նմուշը գնահատում է 0-100 միավոր սանդղակով, և միայն 90-ից ավել միավորի դեպքում խմիչքը կարող է հավակնել բարձրագույն մրցանակի։

Լոնդոնի ալկոհոլային խմիչքների այս տարվա մրցույթին ներկայացված էին նմուշներ ալկոհոլային խմիչքների հարուստ ավանդույթներ ունեցող մի շարք երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իսպանիայից, Իռլանդիայից, Միացյալ Թագավորությունից և այլն:

1967 թվականին ստեղծված Ararat Նաիրի կոնյակը արժանացել է 30-ից ավելի ոսկե մեդալների աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներում։

Մեկնաբանել