Պայմանագրային զինծառայության տարիքային շեմը փոխվեց

Հայաստանում պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կբարձրանա․ ապրիլի 19-ին համապատասխան որոշման նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովում։ Նախագծի հեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է։

Եթե գործող օրենքով պայմանագրային զինծառայության կարող են անցնել առավելագույնը մինչև 45 տարեկան անձինք, ապա նախագծով առաջարկվող շեմը 63 տարեկանն է։

Կառավարության հետ քննարկումների արդյունքում որոշվել է շեմը բարձրացնել՝ ըստ զինվորական կոչման. այսպես ՝ կրտսեր ենթասպայական կազմի համար առավելագույն կդառնա 53 տարեկանը, կրտսեր սպայական կազմի համար՝ 55-ը, ավագ սպայակազմի մայորների ու փոխգնդապետերի համար՝ 58-ը, իսկ գնդապետերի համար՝ 63-ը։

Մեկնաբանել