Հայաստանում ապրիլի 19-ին կատարվել է 4 398 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 667 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 15,1 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Առողջացել է 671 մարդ։ Գրանցվել է մահվան 24 դեպք։
Ապրիլի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 209 485 դեպք, որոնցից 189 688-ն` առողջացած, 3 919-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14 896 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 942 001 թեստավորում:
Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 70-րդ տեղը՝ 209 485 դեպքով։ Վրաստանը գտնվում է 52-րդ տեղում՝ 297 728 դեպքով, Ադրբեջանը 51-րդ տեղում է՝ 301 661 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 4 323 596 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 2 261 435 դեպքով: