Անվտանգության խորհուրդը Օնիկ Գասպարյանի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակել

Անվտանգության խորհրդի գրասենյակը ապրիլի 15-ին հայտարարություն էր տարածել գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ։ Խորհուրդը գաղտնազերծել էր 2020-ի սեպտեմբերի 30-ի նիստի արձանագրության հատվածներ։ Այսօր՝ ապրիլի 20-ին, գրասենյակից ուղարկել են Անվտանգության խորհրդի նշված նիստի արձանագրության գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը:

Ազգային ժողովի պատգամավոր էդմոն Մարուքյանը ապրիլի 14-ին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերջինիս՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հասցեին ուղղված քննադատությունների վերաբերյալ։ Փաշինյանն ասաց, որ Անվտանգության խորհրդի համապատասխան հատվածները գաղտնազերծելն ու դրանք հրապարակելը լավ առաջարկ է։

Մեկնաբանել