Պատերազմն անխուսափելի էր, իսկ պարտությունը՝ ոչ. Արթուր Մարտիրոսյան

«Հայաստանում մեղքից խուսափելն արվեստ է դարձել»․ ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Բոստոնում գործող CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։ Նա նկատում է՝ Հայաստանում պատերազմի պատճառների ու մեղավորների փնտրտուք է սկսվել: Առհասարակ, նրա կարծիքով, մարդիկ՝ պաշտոնյաներից մինչև շարքային քաղաքացիներ, չեն ցանկանում իրենց մեղքը տեսնել Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտության մեջ: