COVID-19-ից մահերի 57 տոկոսը գրանցվել է տղամարդկանց մոտ, իսկ 43 տոկոսը՝ կանանց

Առողջապահության նախարարությունը հրապարակել է COVID-19-ից գրանցված մահացության ցուցանիշները՝ ըստ սեռի և տարիքի:

Ըստ հաղորդագրության՝ 2020 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի ապրիլի 20-ն արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 3 919 դեպք:

2020 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր գրանցվել է 3 045 մահվան դեպք, իսկ 2021 թվականի հունվարից մինչև ապրիլի 20-ը՝ 874:

COVID-19-ից մահերի 57 տոկոսը գրանցվել է արական սեռի ներկայացուցիչների մոտ, իսկ 43 տոկոսը՝ իգական:

Մինչև 18 տարեկանների շրջանում արձանագրվել է մահվան մեկ դեպք:

63 տարեկանից բարձր անձանց շրջանում՝ 3 034 դեպք (76 տոկոս):

Մեկնաբանել