Նիկոլ Փաշինյանն այցելել է Շուռնուխ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ի երեկոյան այցելել է Սյունիքի մարզի Շուռնուխ համայնք։

«Վարչապետի հետ հյուրընկալվեցինք Շուռնուխի մի քանի տներում և եղանք գյուղամիջում։ Չէին սպասում»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ փորձել է այցելել միայն դեկտեմբերի 21-ին։ Վարչապետը նախապես հայտարարել էր, որ Մեղրիում, Կապանում, Գորիսում, Սիսիանում հանդիպելու քաղաքացիների հետ, սակայն Սիսիանում հանդիպումներից հետո վերադարձել էր Երևան։ Սյունեցիները՝ դժգոհ լինելով սահմանազատումներից, փակել էին մարզ մտնող ճանապարհը՝ Փաշինյանը մուտքը թույլ չտալու համար։