Զինծառայողի դին հայտնաբերվել է ծառից կախված վիճակում

Զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դին` ծառից կախված վիճակում: Այս մասին հայտնել են Հայաստանի պաշտպանության նախարարությունից։

«Ապրիլի 20-ին, ժամը 11:00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սևակի Խաչատրյանի դին (2021թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Արագածոտնի ՄՏՍ)՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է քննություն»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել