Հաստատվել է կորոնավիրուսի 1 033 նոր դեպք, մահացել է 25 մարդ

Հայաստանում ապրիլի 20-ին կատարվել է 4 641 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 033 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 22,2 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 583 մարդ։ Գրանցվել է մահվան 25 դեպք։

Ապրիլի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 210 518 դեպք, որոնցից 190 271-ն` առողջացած, 3 944-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15 316 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 946 642 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 70-րդ տեղը՝ 210 518 դեպքով։ Վրաստանը գտնվում է 52-րդ տեղում՝ 297 728 դեպքով, Ադրբեջանը 51-րդ տեղում է՝ 303 858 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 4 384 624 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 2 286 927 դեպքով:

Մեկնաբանել