Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի զորամասերից մեկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է Պաշտպանության նախարարության զորամասերից մեկը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։

«Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։ Վարչապետը զրուցել է զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար և մաղթել խաղաղ ծառայություն։ Նիկոլ Փաշինյանը շրջել է նաև ճաշարանում, ծանոթացել ճաշացանկին, եղել զորանոցում»,- գրել է Մանե Գևորգյանը։

Մեկնաբանել