«ՃաշԱկ»․ Պոլսի խոհանոցն ու Գյուլերի գործերը՝ Երևանի սրտում

Պոլսահայ գործարար Տայք Միրիջանյանը Երևանում իրականացրել է իր վաղեմի երազանքը․ աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարները ցուցադրված են նրա նորաբաց «ՃաշԱկ» ռեստորանում։ Գյուլերի ընկեր Միրիջանյանը 2013-ին Երևանում բացել էր լուսանկարչի ցուցահանդեսը, որին ներկա էր անձամբ վարպետը։ Գյուլերի մահից հետո պոլսահայ գործարարը մտածում էր Երևանում Արա Գյուլերի թանգարան բացելու մասին, սակայն այս գաղափարը չհաջողվեց իրագործել։ Այժմ երևանյան հին կոլորիտով շենքերից մեկում այցելուները կարող են վայելել Ստամբուլի խոհանոցն ու ծանոթանալ արվեստագետի գործերին։

Մեկնաբանել