Ակնկալում եմ, որ մեղավորները պատասխանատվության կկանչվեն․ Փաշինյանը՝ Մեղրիի միջադեպի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել։

Անդրադարձել է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով Սյունիքում ստեղծված իրավիճակին, կառավարության ձեռնարկած միջոցառումներին, սահմանային անվտանգության ապահովմանը, ինչպես նաև այսօր Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածին։

Խորհրդակցությանը մասնակցում են ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ոստիկանապետ Վահե Ղազարյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը և այլ պաշտոնյաներ։ 

Մեղրիի միջադեպի վերաբերյալ Փաշինյանը՝ դիմելով ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին, ասել է․ «Ակնկալում եմ, որ կտրուկ գործողություններ կարվեն և մեղավորները կկանչվեն պատասխանատվության»։