Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակին՝ 35,7 մլն դրամ իրազեկման ծրագրի համար

Հայաստանի կառավարությունը որոշել է իրազեկման ծրագիր իրականացնել սփյուռքի կարողությունները Հայաստանում ներառելու, սփյուռքից ներդրումներ ներգրավելու ու հայրենադարձություն ապահովելու նպատակով։ Մասնավորապես, սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակին կտրամադրվի 35,7 միլիոն դրամ՝ տեսանյութերի, բուկլետների պատրաստման համար։

Անցյալ տարիներին այս միջոցառումն իրականացնում էր «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, սակայն հաշվի առնելով կազմակերպչական, տեխնիկական խոչընդոտները՝ որոշվել է ծրագրի իրականացումը դնել սփյուռքի հանձնակատարի գրասենյակի վրա։

Ընդ որում, եթե բյուջեով նախատեսված էր 60 միլիոն դրամ, ծրագրի հատկացումը նվազել ու կազմում է 35,7 միլիոն դրամ, իսկ մնացած 24,3 միլիոն դրամն ուղղվել է պատերազմի հետևանքների վերացման ծրագրերին։

Այս ծրագիրը որոշ չափով ֆինանսավորվելու է նաև բարերարների կողմից։

Բացի այս ծրագրից, կառավարությունը 78 միլիոն դրամ է հատկացնելու ամեն տարի կազմակերպվող «Քայլ դեպի տուն» ծրագրի համար։ Այն նախկինում կոչվում էր «Արի տուն»։

Մեկնաբանել