Կառավարության ծրագրով հոգեբանական աջակցության կտրվի պատերազմից տուժածներին

Կառավարությունը 100 միլիոն դրամ կտրամադրի «Ինտրա» հոգեկան առողջության կենտրոնին՝ պատերազմի հետևանքով հոգեբանական աջակցության կարիք ունեցող անձանց օգնության համար։ Այս հարցը կառավարության  ապրիլի 22-ի նիստի օրակարգում է։ 

Ծրագրից կարող են օգտվել ռազմագերիների կամ անհայտ կորած անձանց ընտանիքի անդամները, վիրավորում ստացած անձինք, նրանց ընտանիքի անդամները, զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց ընտանիքի անդամները, նաև՝ տեղահանվածներն ու կամավորականները։ 

Գումարը հատկացվել է կառավարության պահուստային ֆոնդից՝ ծրագրից օգտվողների հոգեվիճակի բարելավման, լիարժեք կյանք վերադարձնելու նպատակով։ 

Մեկնաբանել