Հաստատվել է կորոնավիրուսի 881 նոր դեպք, մահացել է 25 մարդ

Հայաստանում ապրիլի 21-ին կատարվել է 4 858 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 881 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 18,1 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 887 մարդ։ Գրանցվել է մահվան 25 դեպք։

Ապրիլի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 211 399 դեպք, որոնցից 191 158-ն` առողջացած, 3 969-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15 281 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 951 500 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 70-րդ տեղը՝ 211 399 դեպքով։ Վրաստանը գտնվում է 52-րդ տեղում՝ 299 038 դեպքով, Ադրբեջանը 51-րդ տեղում է՝ 305 933 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 4 446 591 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 2 311 813 դեպքով:

Մեկնաբանել