Կառավարությունը 4 մլրդ դրամ դրամաշնորհ է տրամադրում Արցախին

Կառավարությունն ավելի քան 4 միլիարդ դրամ դրամաշնորհ է տրամադրում Արցախին՝ Արցախի բնակիչների, գազի, լույսի, ջրի, կապի միջոցների փոխհատուցման նպատակով։ Որոշումն ընդունվեց ապրիլի 22-ին կառավարության կողմից։ 

Փոխանցումը կիրականացվի հատուկ նվիրատվության պայմանագրի հիման վրա։ 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Արցախին ընդհանուր աջակցության չափը կհասնի 50 միլիարդ դրամի։