«Ուսումնասիրություն չի եղել, թե ինչ կտա մեզ առանց նախապայմանների կարգավորումը Թուրքիայի հետ»

Հայոց ցեղասպանության հիշողությունը տարիների ընթացքում ենթարկվում է փոփոխությունների, խորհրդաբանությունը ստանում է ավելի աշխարհիկ բնույթ․ ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում նշում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա ընդգծում է, որ Հայաստան-Թուրքիա սահմանի վերաբացման վերաբերյալ Հայաստանում գիտական ուսումնասիրություններ չեն արվում: Մարությանի համոզմամբ՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչումը Հայաստանի համար անվտանգային խնդիր է, քանի որ գործած ոճրի համար անպատժելիությունը նոր ագրեսիվ գործողությունների հիմք է հանդիսանում:

Մեկնաբանել