Սյունիքի Ագարակ քաղաքի այգիները ջուր ստացան՝ ՍիվիլՆեթի ահազանգից հետո

Սյունիքի Ագարակ քաղաքի այգիները ավելի քան երկշաբաթյա դադարից հետո ջուր են ստացել․ այդ մասին ՍիվիլՆեթին հայտնեցին Ագարակի բնակիչները։

Նրանք նշում են, որ խնդիրն արհեստական էր, բայց ի վերջո լուծում ստացավ, և այգիներին ջուր է հասել։

Ապրիլի 16-ին ՍիվիլՆեթը գրել էր, որ ապրիլի 1-ից հետո ջուրը չի հասել Ագարակի այգիներ։ Պատճառը ջրագծի վթարն էր։