Սյունիքի Ագարակ քաղաքի այգիները ավելի քան երկշաբաթյա դադարից հետո ջուր են ստացել․ այդ մասին ՍիվիլՆեթին հայտնեցին Ագարակի բնակիչները։
Նրանք նշում են, որ խնդիրն արհեստական էր, բայց ի վերջո լուծում ստացավ, և այգիներին ջուր է հասել։
Ապրիլի 16-ին ՍիվիլՆեթը գրել էր, որ ապրիլի 1-ից հետո ջուրը չի հասել Ագարակի այգիներ։ Պատճառը ջրագծի վթարն էր։