ՊՆ-ից ասում են՝ ադրբեջանական կողմը «չափազանց վառ երևակայություն ունի»

Ադրբեջանական կողմը հուսահատ փորձ է անում իր կողմից թույլ տրված հրադադարի խախտման պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Չափազանց վառ երևակայություն է պետք ունենալ` Հայաստանի զինված ուժերին ռազմավարական դաշնակից երկրի` ՌԴ խաղաղապահ առաքելության դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու «մեղադրանք» վերագրելու համար: Առավել քան ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը հուսահատ փորձ է անում նախորդ օրվա` իր կողմից թույլ տրված հրադադարի ռեժիմի խախտման, մասնավորապես` ԱՀ որոշ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա»,- ասված է հաղորդագրությունում։

Պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի զինված ուժերը հավատարիմ են հրադադարի ռեժիմի պահպանման եռակողմ պայմանավորվածությանը և նույնը հորդորում են անել ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը:

Մեկնաբանել